Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բացառեք ճկուն և ճկվող սկզբունքայնությունն ու լղոզված առաջնահերթությունները

Բացառեք ճկուն և ճկվող սկզբունքայնությունն ու լղոզված առաջնահերթությունները
18.06.2024 | 21:01

Քանի որ նոր ընդդիմադիրությունը թրենդ է, իսկ դերակատարներն էլ շատացել են, ինչը ևս ողջունելի է, և սկսել են բարձր և smart ռեցեպտներ առաջարկել, որոնց մի մասը լավ-վատ արդեն կիրառվել են դեռ այն ժամանակ, երբ իրենք խորը իշխանամետ, իշխանամերձ, ապագա-կայականներ էին, իսկ մենք մեր կայուն տեղում էինք, հուշեմ երեք բան և հատկապես երրորդ հուշումը խնդրում եմ ուշադիր կարդալ:

Առաջին՝ բարով եք եկել, տղերք ջան, ուրախ ենք ձեր coming out-ի համար, առանց սարկազմի:

Երկրորդ՝ բացառեք ճկուն և ճկվող սկզբունքայնությունը և լղոզված առաջնահերթությունները: Սա դաժան խաղա, ձեր գերակայությունները ֆիքսեք երկաթբետոնյա ամրությամբ:

Վերջապես երրորդ՝ կռվի ժամանակ կռիվ անել սովորեցնողից վատ բան՝ մեկ էլ քո կողմից բաժանողն է, ով իբր կռիվն է կանխում, բայց արդյունքում, ձեռքերդ բռնելով կամ հետ քաշելով, բացում և մեծացնում է քեզ տփելու հնարավորությունը: Բաց «կռիվա», տղե՜րք, կա՛մ բաժանող ու սովորեցնող եք, կա՛մ ձիգ խփող:

P.S. Smart ռեցեպտները դեռ #Համբերատար ընդունվում են... Դեռ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9990

Մեկնաբանություններ